News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Կալանավորների պահման եւ տեղափոխման ոլորտի պայմաններում մի շարք խնդիրներ կան: Այս մասին հուլիսի 17-ին ասուլիսում հայտնեց օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, այդ խնդիրներից մեկը բանտարկյալներին փոխադրող տրանսպորտային միջոցների միջազգային նորմերին չմահապատասխանելն է՝ հաշվի առնելով, որ  10 տրանսպորտային միջոցներից ոչ մեկը չունի 0.8 քառակուսի մետր տարածք, ինչը ենթադրվում է ըստ եվրոպական չափանիշների, այն լավագույն դեպքում կրկնակի փոքր է:

«Բացի այդ, կա լուսավորության եւ ջերմաստիճանային նորմերի խնդիր: Բոլոր մեքենաները հագեցված են ըստ ԳՕՍՏ ստանդարտների, որոնք շատ են տարբերվում միջազգայինից: Մենք այս հարցով քննարկումներ  ենք անցկացնում ոստիկանության հետ նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելու համար», - ասաց նա:

Թաթոյանը պարզաբանեց, որ կա նաեւ փոխադրվող բանտարկյալներին սնունդով եւ ջրով ապահովելու հստակ նորմերի խնդիր, ինչպես նաեւ խնդիրներ, թե ինչ պարտականություններ ունեն բանտարկյալներին ուղեկցող Ոստիկանության աշխատակիցները:

Օմբուդսմենը նաեւ ընդգծեց հասարակության իրազեկման բարձրացման կարեւորությունը, քանի որ խնդիրներից շատերը կապված են հենց քաղաքացիների՝ իրենց իրավունքների եւ պարտականությունների անտեղյակության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ