News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի ջրի մակարդակը կրկին ցանկանում են բարձրացնել, բայց դա անելուց առաջ անհրաժեշտ է մաքրել մերձափնյա շերտը, ինչը հերթական անգամ չի արվում։ Այս մասին Ազգային ժողովում, «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում հուլիսի 17-ին ասել է ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը՝ դիմելով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին։

Պատգամավորըը նաեւ առաջարկել է Սեւանա լճի մերձափնյա շերտի մաքրման համար նախատեսված 100 մլն դրամը տալ մերձակայքում ապրող մարդկանց։ «Մենք դա կանենք այն բանի համար, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը զգոն հսկողության ներքո մաքրի իր համայնքի տարածքը։ Փոխարենը մենք նրանց նաեւ փայտ կտանք»,- ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է հանրապետության վարչապետի վերահսկողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ