News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտ է համարում միավորել ջանքերը տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ ՄԱԿ հովանու ներքո տեղեկատվական դաշտում վարքի կանոնների եւ նորմերի անհապաղ մշակման համար։ Այս մասին չորեքշաբթի ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Նա հանդես է եկել ԵԱՀԿ անվտանգության ոլորտում ընթացող համագործակցության համաժողովում, որի թեման է. «ՀԱՊԿ գործունեությունը՝ հաջակցություն անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների ապահովմանն ուղղված ԵԱՀԿ պարտավորությունների», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ ենք համարում միավորել հավաքական ջանքերը տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Հատուկ նշանակություն ենք տալիս ՄԱԿ հովանու ներքո տեղեկատվական տարածքում պատասխանատու վարքի համընդհանուր կանոնների, նորմերի եւ սկզբունքների  մշակմանն ու ընդունմանն աջակցելուն»,- նշել է Սեմերիկովը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ը աշխատանք է տանում Կազմակերպությունների միասնական ցուցակի ձեւավորման ուղղությամբ, որոնք ահաբեկչական են ճանաչվել կազմակերպության անդամ պետությունների տարածքում։ ՀԱՊԿ ղեկավար մարմինների կողմից հաստատման սահմանված ընթացակարգ է անցնում «ՄԱԿ Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման 2019-2021 թվականների՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական գործողությունների ծրագիրը»։

«Մենք կարեւոր ենք համարում ԵԱՀԿ ջանքերի ավելացումը նոր վերազգային եւ վերսահմանային մարտահրավերներին ու սպառնալիքներին, հատկապես ահաբեկչությանը  դիմակայության գործում՝ «Ահաբեկչությունից զերծ աշխարհ ունենալու համար վարքականոնի» հիման վրա, որը նախաձեռնել է Ղազախստանը ՄԱԿ ԳՎ 73-րդ նստաշրջանի բացմանը, եւ որի մասնակիցներն են արդեն 82 պետություններ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊՆ-ում ՀՀ ԶՈՒ–ի, ՀԱՊԿ միացյալ շտաբի եւ ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի միջեւ քննարկումներ կանցկացվեն
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից...
Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը
Քննարկվել է նաեւ երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դաշինքը ՀԱՊԿ-ից սպառնալիք չի տեսնում
Մասամբ այն պատճառով, որ դա այնքան էլ ուժեղ կազմակերպություն չէ…
Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոփոխող արձանագրությունները
Արձանագրություններից մեկը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի կողմից Աստանայում 2018թ. նոյեմբերի 8-ին ...
Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոխող մի շարք արձանագրություններ
Պետդուման վավերացրել է Երկրորդ եւ Երրորդ արձանագրությունները...
Պուտինը Դումա է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի եւ ներկայացուցչության մասին օրինագծեր
ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ եւ 3-րդ արձանագրությունները ստորագրվել են 2018-ի նոյեմբերի 8-ին…