News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դատավարությունների ձգձգման եւ եւ այդ պատճառով քաղաքացու անազատության մեջ գտնվելու  համար պատասխանատվություն  է կրում պետությունը: Այս մասին հուլիսի 17-ին ասուլիսում հայտնեց օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է բացառել նման մոտեցումները, անկախ նրանից, թե ինչ պատճառով է դա տեղի ունենում՝ դատարանների ծանրաբեռնվածության, կադրերի անտեղյակության եւ այլն:

«Անթույլատրելի է անազատության մեջ մարդուն պահելու արդարացումը: Եվ նման երեւույթնմերի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է պետությունը», - նշեց նա:

Արման Թաթոյանը հավելեց, որ այդ խնդրով նա որոշ ժամանակ առաջ դիմել է  Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի պաշտոնակատարին՝ մտահոգություն հայտնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ