News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սեւանը փրկելու համար պետք է հետեւողական աշխատանք երկրի առաջին դեմքից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, «Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով՝ ԱԺ-ում ԲՀԿ-ի հրավիրած աշխատանքային քննարկմանն ասաց ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը։

«Պետք է հանձնարարի, ձեռքը խփի սեղանին, կոնկրետ աշխատանքային ծրագիր կազմենք, եթե չենք ուզում ցածրացնենք, հինը մաքրենք, հանեք, ուրեմն այս երեք մետրը, որ պետք է բարձրացնենք, այդ եղած տարածքները լրիվ մաքրենք, նոր Սեւանի մակարդակը բարձրացնենք։ Գետերի ջրերը միշտ էլ լցվել են, կոյուղիներն այսօր ավելի բարվոք վիճակում են, քան 60 տարի առաջ, պետք չի մի շեղեք»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Սեւանն այսօր հիվանդ է, բայց իր հիվանդությամբ բնակչությանը  չի հիվանդացրել. «Ես երեկ երկու ժամ լողացել եմ Սեւանում, այդ ջրից էլ լողալուց անընդհատ խմում ենք, մենք սովոր ենք, միշտ էլ խմել ենք, ձուկ ենք եփել, Արարատյան դաշտը ջրում են այդ ջրով, եւ ժողովուրդը սնվում է, ոչ մեկ չի հիվանդացել»։

Մադաթյանն անդրադարձավ նաեւ լճի համար պլատֆորմների՝ 100 միլիոն դրամ նախատեսելուն, առաջարկեց այդ գումարը տալ այնտեղ ապրող մարդկանց. «Որ իրենց հատուկ հսկողության տակ ամեն համայնք իր տարածքը կմաքրի, վառելափայտն էլ կտանի կօգտագործի։ Թե չէ այսօր տենց գեղեցիկ նկարներով ոչ մի կերպ մենք Սեւանին օգտակար չենք լինում։ Եկեք գնանք տեսնենք, որ այդ պլատֆորմը մի հատ ծառի կոճղ չի կարող արմատից հանել։ Էսօր այդ տեխնիկան արդեն շարքից դուրս է եկել։ Պետք է այլ բան մտածել»։

Պատգամավորն ասաց պլատֆորմներն աշխատում էին, երբ Սեւանի մակարդակն այդքան չէր բարձրացել, իսկ հիմա այդ խորության վրա արդեն երեւում են եւ այդ խորության վրա մաքրման աշխատանքներ չեն կարող իրականացնել. «Եթե 1905 մետր պետք է բարձրացնենք, 3.5 մետր էլ ալիքի գոտին, որից հետո շինարարությունը պետք է թույլատրեն, հենց այս պահից պետք է ծրագիր կազմեն։ Մենք Երեւանի ասֆալտի վրայից չենք նայում Սեւանին, ամեն օր մեր աչքի առաջ է, թե ինչ է կատարվում։ Այդ պլատֆորմները այդ խորության վրա մաքրման աշխատանքներ չեն կարող անել։ Չի կարող մի ծառի կոճղը արմատից տաս մետրից ավելի խորությունից հանել, բերեք չխաբենք, էդ տեխնիկան պետք է շարքից դուրս հանել։ Սեւանին պետք է նուրբ վերաբերվել, պետք չի էդ գեղեցիկ ծրագրերը բերեք, պետք չի ժամերով նստենք ու ջուր ծեծենք, Սեւանին օգնել է պետք»։

 

Տպել
Ամենաշատ