News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին եւ անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարեւորությունը:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգային ընդհանուր միջավայրը՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է տվյալ փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ