News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը Amazon ինտերնետ հսկայի նկատմամբ պաշտոնական հակամոնոպոլ հետաքննություն է սկսել: Հետաքննությունը կուսումնասիրի առեւտրային հարթակի ու ռիթեյլերի գործառույթներն ու կպարզի՝ արդյոք ընկերությունը չի խախտել անկախ ռիթեյլեների տվյալների օգտագործման ԵՄ մրցակցության կանոնները: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկախ վաճառողների համար իր հարթակը տրամադրելով՝ Amazon-ը մշտապես տվյալներ է հավաքում այդ հարթակում ակտիվության մասին: Հիմնվելով նախնական տվյալների վրա՝ Եվրահանձնաժողովը կարծում է, որ ընկերությունը, կարծես, օգտագործում է վաճառողների, հարթակի շրջանակում գործարքների մասին ինֆորմացիան, որը կարող է ազդել մրցակցության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ եվրոպացի սպառողները հաճախ գնումներ են կատարում համացանցում, ինչի արդյունքում մանրածախ վաճառքի մրցակցությունն աճում է, եւ քաղաքացիները մեծ ընտրություն են ստանում եւ ավելի շահավետ գներ:

«Մենք պետք է ապահովենք, որ խոշոր օնլայն հարթակներն այդ առավելությունները չօգտագործեն հակամրցակցային նպատակներով: Այդ պատճառով ես որոշել եմ մանրամասն ուսումնասիրել Amazon-ի գործունեությունը՝ ԵՄ մրցակցության կանոններին համապատասխանությունը ստուգելու համար»,- ասել է եվրահանձնակատար Մարգարետ Վեստագերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ