News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում էներգահամակարգին առնչվող որոշ ցուցանիշներ է ներկայացրել, թե ինչ ունեինք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո:

«2018թ էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 7.8 մլրդ Կվտ/ժ, այսինքն՝ 2017թ համեմատ արձանագրվել է աննշան աճ, ինչը, այլ հավասար պայմաններում, չէր կարող էական ազդեցություն ունենալ ՀԷՑ-ի ֆինանսական ցուցանիշների վրա: Միաժամանակ, ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս շահույթի էական աճ:

Մասնավորապես, եթե 2017-ի ՀԷՑ-ի շահույթը կազմել է 6.6 մլրդ դրամ, ապա 2018-ին այն կազմել է 10.8 մլրդ դրամ: Այսպես կոչված net profit margin (զուտ շահույթի հարաբերությունը հասույթին) 2017-ին կազմել է 3.48%, իսկ 2018-ին՝ 5.92%: Սա, իհարկե, մասամբ պայմանավորված է ծախսերի /հատկապես ֆինանսական/ արդյունավետության բարձրացմամբ: Միաժամանակ, պետք է փաստել, որ էլեկտրաէներգիայի սակագնում դեռևս ամրագրված է շատ ավելի բարձր կորստի ցուցանիշ, քան համակարգի փաստացի կորուստն է: Այս ամենով հանդերձ ուզում եմ նշել, որ առկա են էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման գործոններ, որոնց ազդեցությունը պետք է վերլուծել 2020-ի սակագների վերանայման ժամանակ»,- գրել է Մանուկյանը:

 

Տպել
Ամենաշատ