News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ծրագրային մշակող Ջոշուա Նոցցին իրական խառնաշփոթ է ստեղծել սոցցանցերում՝ օգտատերերն վախեցնելով FaceApp` «ծերացման համար» հավելվածի միջոցով, հաղորդում է RG-ը:

Սոցցանցերում օգտատերերը հրապարակում են իրենց ծեր լուսանկարները:

Նոցցի խոսքով՝ հավելվածի թաքնված վտանգն այն է, որ այն սմարթֆոնի հիշողությունից մի քանի նկար ուղարկում է իր սերվեր, նույնիսկ եթե դուք ընտրել եք մեկը:

Հավելվածի պոտենցիալ վտանգի մասին գրում են տեխնոլոգիական պարբերականները, ներառյալ՝ 9to5Mac-ը:

Սակայն ավելի ուշ TechCrunch-ը հայտնեց, որ որեւէ վտանգ չի հայտնաբերվել լուսանկարները բեռնելիս:    

Միեւնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ հավելվածը կարող է հասանելիություն ստանալ օգտատիրոջ այլ լուսանկարներին, սակայն դա, հիմնականում, iOS-ի, այլ ոչ թե հավելվածի խնդիրն է:

Բացի այդ, հասանելիության խնդիրը հերքել է նաեւ անվտանգության հետազոտող Էլիոթ Անդերսոնը՝ ուսումնասիրելով հավելվածի թրաֆիքը:

Հավելվածի միջոցով կարելի է լուսանկարում պատկերված մարդուն «ծերացնել» կամ «երիտասարդեցնել», սակայն հիմնականում «ծերացնում են»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ