News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Իսպանիական Tecnalia ընկերությունն անօդաչու աէրոտաքսիի նախատիպ է ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աէրոտաքսին դեռեւս նախատեսված է մեկ մարդ կամ բեռ տեղափոխելու համար, կշռում է 150 կգ:

Ենթադրվում է, որ աէրոտաքսիի արագությունը կկազմի ժամում 90 կմ, իսկ թռիչքի բարձրությունը՝ 100-300 մ՝ կախված տեղի օրենսդրությունից:

Ընկերությունում նշել են, որ խոսքը նախատիպի մասին է, այն կարող է իրականություն դառնալ 5 տարվա ընթացքում:

Աէրոտաքսիի խցիկը 1,8-2 մետր է, ունի դուռ-պատուհան: Ակնկալվում է, որ այն կկարողանա թռչել եւ վայրէջք կատարել սահմանափակ տարածքում, օրինակ՝ ավտոկայանատեղիում: Բացի այդ, մեքենան կկարողանա թռչել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ 2035թ. Համաշխարհային շուկայում դրա գինը կհասնի 32 մլրդ եվրոյի:       

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել