News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեռ 2008-ին Կառավարությունը գիտնականներին խնդրել էր պարզել, թե որքան ջուր հնարավոր կլինի օգտագործել հանրապետության արտեզյան ավազաններից:

Ազգային ժողովում «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ընդ որում նա նշեց, որ  ըստ ուսումնասիրությունների, Հայաստանում մի փոքր ավելի շատ են օգտագործում  արտեզյան ավազանների ռեսուրսները, քան կարելի է եւ դրանց հետագա օգտագործումը հարկավոր է  ոչ թե ավելացնել, ինչի մասին պնդում են ոմանք, այլ նվազեցնել:

«Արդյունքում, ի՞նչ որոշեց Կառավարությունը: Ճիշտ է՝ թույլատրել եւ  ընդլայնել ձկների բազմացման ֆերմաների գործունեությունը՝ եռակի ինտենսիվությամբ ջրի հետագա օգտագործմամբ», - դժգոհեց Դանիելյանը:

Բնապահպանը նշեց, որ սա պետության վերաբերմունքի վառ օրինակ  է գիտնականների գործունեության եւ նրանց աշխատանքի արդյունքների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ