News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում  երեկ՝ հուլիսի 16–ին խուզարկություն է իրականացվել մի քաղաքացու հաղորդման հիման վրա  հարուցված քրեական գործի շրջանակներում։

 Փաստաբան Գարիկ Մալխասյանը, որը ներկայացնում է հաղորդում ներկայացրած քաղաքացու (չցանկացավ անունը հրապարակել–խմբ.) շահերը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց, որ իր վստահորդը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է ներկայացրել Գրիգորյանի կողմից իր իրավունքների խախտման դեպքի վերաբերյալ,  նախքան Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը դատավոր Դավիթ Գրիգորյանին մակագրելը։

«Նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ կարող ասել, թե ինչ դեպքի հետ է կապված իմ վստահորդի ներկայացրած հաղորդման հիման վրա քննվող քրեական գործը, սակայն կարող եմ վստահեցնել, որ այդ հաղորդումը, դեպքը, որի հետ կապված իրականացվել է խուզարկությունը, որևէ առնչություն չունի  Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու հետ, կարծում եմ խուզարկությունը Քոչարյանի գործի հետ կապելը սխալ է»,–ասաց նա։

Հարցին, թե ինչու՞ են հենց երեկ որոշել իրականացնել խուզարկությունը, փաստաբանը պատասխանեց, որ տեղյակ չէ։

«Խուզարկության մասին իմացել եմ լրատվամիջոցներից»,–ասաց նա։

Ավելի վաղ ՀՔԾ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ երեկ՝ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։

Politik.am-ի տեղեկություններով էլ՝ խուզարկության արդյունքում առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել  և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։

Տպել
Ամենաշատ