News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Սեւանի ազգային պարկը անգործության է մատնված։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, «Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով՝ ԱԺ-ում ԲՀԿ-ի հրավիրած աշխատանքային քննարկմանը ԲՀԿ պատգամավորի Միքայել Մելքումյանի հարցին այդպես պատասխանեց Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։ Նշենք, որ Մելքումյանը հարցադրում էր արել, թե պետական կառավարման համակարգում ո՞վ ի՞նչ չի արել վերջին 2-3 տարում։

«Սեւանի ազգային պարկը անգործության է մատնված: Եթե Սեւանի ազգային պարկը մեզ հետ համատեղ աշխատեր, մենք 10-ի փոխարեն՝ կունենայինք 20 մաքրման կայան օբյեկտներում»,- պատասխանեց Ջավադյանը։

Մելքումյանն առաջարկեց, որ այդ քննարկումը լինի առարկայական. «Քննարկումից անմիջապես հետո մեր խմբակցությունում Սեւան ազգային պարկի հետ կապված կոնկրետ հարցն ուղղենք կառավարությանը։ Եթե պետք է Սեւանի ազգային պարկի այդ պատասխանատվության այդ չափը իրավական եւ գործնական առումով ճշտենք, որ գնահատական տանք, թե ինչ անենք Սեւան ազգային պարկի հետ»։

Միքայել Մելքումյանը դժգոհեց կառավարության գործունեությունից, որ ասում են, թե այս կամ այն հարցը շուտով լուծում են, բայց որեւէ բան չի փոխվում. «Կառավարությանը հենց հարց ես տալիս, ասում է՝ գնում եմ, 2 ժամից հանդիպեմ, էդ հարցը լուծենք: Բայց, եղբայր, կառավարությունը պետք է ունենա ժառանգականություն»։

Մելքումյանը հիշեցրեց, որ 2003 թվականին օտարվել է 5600 կիլոմետր կոլեկտորը, խողովակները վաճառվել են ու որեւէ ներդրում չի արվել. «Դա եղել է Սեւանի կոլեկտորը, այն անավարտ էր դեռ, որի միջոցով պետք է կեղտաջրերն ու կոյուղաջրերը չթափվեին լիճ, այն ժամանակ կոլեկտորի կառուցումն անավարտ էր, հիմա մի հատ հասկանանք՝ ո՞վ ինչ չի արել, ո՞վ ինչ է արել»։

Պատգամավորն ասաց, որ երկրում եղած հեղափոխությունը որեւէ կերպ չի ազդել Սեւանը չախտոտելու հարցին. «Ասում ենք՝ հարաբերություններն արդար են, ամեն տեղ կարգուկանոն պիտի լինի, այլեւս հին բաները չեն լինելու, համակարգային կոռուպցիան հաղթահարվել է, արհեստական մենաշնորհներ չկան, բա հեղափոխությունից հետո մեզ հարց տանք՝ չենք կարո՞ւմ չկեղտոտենք Սեւանը: Էդ հեղափոխությունը չի նշանակում, որ Սեւանը չպիտի կեղտոտենք, կեղտոտելն էլ պիտի լինի սահմաններում եւ պետք է կենսաբանական մաքրում կատարվի: Ուզում եմ տեսնել՝ վերջին տարուկեսվա ընթացքում հեղափոխությունից հետո պետական կառավարման համակարգում ո՞վ ինչ պիտի աներ, որ չի արել»։

ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանի ելույթը Միքայել Մելքումյանը գնահատեց բավականին ճիշտ. «60 կմ չենք գնում գալիս, բայց բոլորս մտահոգված ենք։ Մադաթյանն ապրում է այդ տարածքում, եւ ամեն օր զարթնում տեսնում է այդ վիճակը։ Ես կարծում եմ, որ իր այդպիսի էմոցիոնալ մոտեցումը ճիշտ է»։

Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ն որոշ ժամանակ անց կրկին քննարկում կկազմակերպի, եւ Շրջակա միջավայրի եւ Առողջապահության նախարարներին անպայման կհրավիրի։

Տպել