News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Վերջին տասնամյակում առնվազն 10 դեպք է հայտնի, երբ Վրաստանի իրավապահները բացահայտել են ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին Վրաստանի Սադախլո սահմանային անցակետում իրավապահները ձերբակալեցին մի քաղաքացու, որը, ըստ իրավապահների, փորձում էր այդ երկրի տարածքով Ռուսաստան տեղափոխել 71 գրամ Տորիում-232 տեսակի ռադիոակտիվ նյութ: Ակամայից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է այդ քաղաքացին կարողացել անցնել Հայաստանի Բագրատաշեն սահմանային անցակետով, որը պետք է կահավորված լինի տրոհվող եւ ռադիոակտիվ նյութեր հայտնաբերող (դոզիմետր) Янтарь համակարգերով:

Առաջին դեպքը չէ

Վերջին տասնամյակում առնվազն 10 դեպք է հայտնի, երբ Վրաստանի իրավապահները բացահայտում են ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն: Դեպքերի մեծ մասում ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են Հայաստանի քաղաքացիների մոտ, եւ բացահայտումների արդյունքում ձերբակալվել է 14 ՀՀ քաղաքացի:

Ընդ որում, այդ բացահայտումների մի մասն արվել է Հայաստանի ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ: Սակայն մի կողմ թողնելով ռադիոակտիվ նյութերի ներպետական շրջանառությունը՝ քննարկենք դրանց սահմանահատումների դեմ պայքարի արդյունավետությունը:

Վերջին 10 տարում սա առնվազն 3-րդ հայտնի դեպքն է, երբ Վրաստանի իրավապահները Սադախլոյում բացահայտում են Հայաստանից ռադիոակտիվ նյութերի ներկրման փորձ: Առաջին դեպքը 2009 թվականին էր (Ցեզիում-137), երկրորդը՝ 2014-ին (կրկին՝ Ցեզիում-137):

Սակայն հայտնի չէ որեւէ դեպք, երբ ռադիոակտիվ տարրերը հայտնաբերվեն հայաստանյան անցակետում: Այնինչ, առնվազն նշված 3 դեպքերում ռադիոակտիվ նյութերը «բարեհաջող» անցել էին հայկական սահմանային անցակետով եւ հայտնաբերվել միայն վրացական կողմում:

Ու թեպետ սահմանի վրացական կողմում ռադիոակտիվ նյութերի վերահսկողությունը իդեալական չէ (երբեմն սահմանով անցած ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են Վրաստանի ներսում), սակայն կարելի է եզրակացնել, որ հայկական կողմում վերահսկողությունը էապես ավելի թույլ է:

Ավելին, հաշվի առնելով, որ հայկական կողմում հայտնի չէ ռադիոակտիվ նյութերով սահմանը հատելու փորձի բացահայտման գոնե մեկ դեպք, կարելի է, առհասարակ, կասկածի տակ դնել սահմանային անցակետերում տեղադրված՝ տրոհվող եւ ռադիոակտիվ նյութեր հայտնաբերող Янтарь համակարգերի գործունակությունը:

Նյութերը

Հունիսի 11-ին դեպքը Տորիումի ռադիոակտիվ (232-րդ) իզոտոպի ապօրինի շրջանառության բացահայտման առաջին դեպքն էր: Բանն այն է, որ Տորիում-232-ը բավականին պասիվ է տրոհվում (ակտիվությունը մոտ մեկ միլիարդ անգամ պակաս է Ցեզիում-137-ից) եւ այն ավելի հեշտ է քողարկել ռադիոակտիվ նյութերն հայտնաբերող սարքերից:

Այդ իսկ պատճառով սահմանին հիմնականում հայտնաբերվում է Ցեզիում-137-ը, որի կիսատրոհման պարբերությունը ընդամենը 30 տարի է (30 տարում դրա զանգվածի կեսը ինքնատրոհվում է), եւ ուրեմն՝ այն շատ ավելի ակտիվ է ճառագայթում ու հեշտ հայտնաբերվում: Համեմատության համար նշենք, որ Ուրան-238-ի կամ Տորիում-232-ի կիսատրոհումը տեւում է միլիարդավոր տարիներ:

Իսկ ահա ներպետական միջոցառումների ժամանակ հիմնականում բացահայտվում են Ուրան-238-ի ապօրինի շրջանառության դեպքեր (վերջին 15 տարում 7 դեպք):

Նշված բոլոր ռադիոակտիվ տարրերը այս կամ այն կերպ առկա են Մեծամորի ատոմակայանում: Մասամբ որպես միջուկային վառելիք եւ մասամբ որպես միջուկային թափոն (որոնք եւս պահվում են ատոմակայանի տարածքում): Ու թեեւ ատոմակայանում ռադիոակտիվ տարրերի քանակը հաշվարկվում է տոննաներով, սակայն այդտեղ չկա զտած (մաքուր) Ցեզիում-137:

Առավել հավանական է, որ ռադիոակտիվ նյութերը ձեռք են բերվում Սովետական Միությունից մնացած (լքված) գործարաններից, լաբորատորիաներից եւ այլ (անգամ գործող) արտադրություններից, որտեղ օգտագործվում են այդ նյութերը:

Շրջանառությունը

Դատելով Հայաստանի եւ Վրաստանի իրավապահների բացահայտումներից՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանը հիմնականում ծառայում է որպես ռադիոակտիվ նյութերի «մատակարար»: Դրանք այստեղ տարբեր կերպով հայթայթվում են եւ ուղարկվում այլ երկրներ՝ հետագա շրջանառության կամ վաճառքի համար: Ռադիոակտիվ նյութերի ապօրինի «արտահանման» հիմնական ուղղությունը Վրաստանն է, որտեղ դրանք կամ իրացվում են, կամ տարանցիկ ճանապարհով ուղարկվում այլ երկրներ:

Քանի որ բոլոր ռադիոակտիվ նյութերի միասնական բազա չկա ու տարբեր պատճառներով չի էլ կարող լինել, հնարավոր չէ իրականացնել ամբողջական ներպետական վերահսկողություն: Եվ հենց դա է պատճառը, որ պետք է առավել խստացնել ռադիոակտիվ նյութերի վերահսկողությունը սահմանային անցակետերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննությունը հաստատել է՝ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել Խաչատուրյան քույրերին
ՌԴ Քննչական կոմիտեի հետաքննությունն ապացուցել է Խաչատուրյան քույրերի ցուցմունքի ճշմարտացիությունը...
Հնդկաստանում աները ցածր կաստային պատկանող փեսային սպանելու համար քիլեր է վարձել
Հարսնացուի ընտանիքը դեմ է եղել ամուսնությանը, քանի որ փեսացուն եղել է դալիթների (անձեռնմխելիների) կաստայից...
Այս գործով չի կարող լինել մեղադրական ակտ. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով պաշտպանը՝ դատարանին
Իմ պաշտպանյալը կարդարացվի, ազատ կարձակվի ու կգնա այն երկիրը, որտեղ բուժում կստանա...
Իրանում թմրանյութերի մաքսանենգների խոշորագույն միջազգային ցանց է չեզոքացվել
Թմրանյութերը երկիր են բերվում Աֆղանստանից...
Ամենաերիտասարդ «օրենքով գող» Դաթո Կրասնոդարսկիին մեղադրել են հանցավոր աշխարհի հետ կապի մեջ
Կարգավիճակ է ստացել Ռուսաստանի տարածքում եւս 5 «նայող», այդ թվում՝ Բոնդո Ստուրուա (Բոնդո Ղազախստանսկի), Գեորգի Տորանձո (Գոգա Քութայիսսկի), Ռաժդեն Շուլայա (Ռաժդեն Պիտերսկի), Իլյա Գագլոեւ (Իլո Կալինինգրադսկի) եւ Արտյոմ Սարգսյան (Արտյոմ Սարատովսկի)...
Արթուր Աթաբեկյանին գողական լիազորություններով օժտելու փորձը կրկին անհաջողության է մատնվել
Օգոստոսին սկզբին առաջինն արգելափակել էր Շաքրոն…
Ֆոտոռեպորտաժներ