News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Միացյալ Նահանգներին հրաժարվել քաղաքականությունից, որը նրանք ժամանակին իրականացրել են Իրաքում`աջակցելով 1980 թ. պատերազմի ընթացքում Իրանի ժողովրդի դեմ Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի նողկալի հանցագործություններին», հաղորդում է Tasnim-ը:

«8 տարվա ընթացքում Սադամը մեր քաղաքների վրա արձակել է Արեւմուտքի եւ Արեւելքի տրամադրած հրթիռները եւ ռումբերը», - Twitter-ում գրել է Զարիֆը:

«Մինչդեռ ոչ ոք  Իրանին չի վաճառել որեւէ պաշտպանական միջոց: Մենք այլընտրանք չունեինք, քան սեփականը ստեղծելը:  Այժմ նրանք բողոքում են: Խնդիրը շրջանցելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի զենք վաճառել Սադամի ռեինկառնացիաներին», - հավելել է նա:

Իրաքը նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի գլխավորությամբ 1980 թվականի սեպտեմբերի 22-ին ներխուժեց Իրան՝ 8-ամյա պատերազմ սկսելով:

Զարիֆը նաեւ տեղադրել է ամերիկյան հրթիռների լուսանկարներ, որոնք օգտագործվել են Եմենի ժողովրդի դեմ եւ իսրայելական հարձակումների նկարներ, որոնք ուղղված են Պաղեստինի ժողովրդի դեմ:

Իրանի բարձրաստիճան դիվանագետի թվիթը հայտնվել է այն բանից հետո, երբ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը, ըստ ամենայնի, պատրաստ է հրթիռային ծրագրով բանակցություններին:

Զարիֆը նշել է, որ Պոմպեոն եւ Թրամփը սխալ են մեկնաբանել Իրանի արտգործնախարարի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա կրկնել է, որ եթե Վաշինգտոնը «ուզում է խոսել հրթիռների մասին, նա պետք է դադարի զենք, այդ թվում, հրթիռներ վաճառել տարածաշրջանային պետություններին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ