News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի առողջապահության նախարարությունը չպետք է աղմուկ բարձրացներ Սեւանա լճի շուրջ եւ պետք է անաղմուկ լուծեր հարցը, որպեսզի մարդիկ չդադարեին այցելել Սեւան։ Այս մասին Ազգային ժողովում, «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հուլիսի 17-ին ասել է պատգամավոր Հրանտ Մադաթյանը՝ դիմելով առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Նունե Բակունցին։

Նրա խոսքով, եթե Սեւանի ջրից թունավորման պատճառով քաղաքացիների մահվան ոչ մի դեպք չի եղել, ապա անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ «աղմկալի» հայտարարություններից։ «Ինչո՞ւ ենք մենք դա անում։ Մենք դա անում ենք նրա համար, որպեսզի մեր քաղաքացիները իրենց միլիոնները եւ միլիարդները ծախսեն այլ երկրներո՞ւմ»,- դժգոհել է պատգամավորը՝ ավելացնելով, որ եթե նախարարությունում այս հարցին սրտացավ վերաբերվեին, ապա լճի մաքրման հանգիստ եւ անաղմուկ աշխատանք կտանեին՝ կառավարության, շրջակա միջավայրի նախարարության եւ գիտնականների գործուն մասնակցությամբ։

Միեւնույն ժամանակ,  նա հետաքրքրվել է, թե քանի մարդ է մահացել այս ընթացքում լճի «ծաղկման» պատճառով։ «Ինչո՞ւ է առողջապահության նախարարը հայտարարել այն մասին, որ այսօր Սեւանա լճի ափին չկա ոչ մի հանգստացող։ Իսկ երեկ ասաց, որ հիմա մենք կարող ենք հանգիստ գնալ եւ լողալ։ Արդեն ուշ է»,- ասաց խորհրդարանականը։ Բակունցն իր հերթին առարկեց՝ ասելով, որ իրենք չեն կարող սպասել, մինչեւ որ լճում հանգստացող քաղաքացիների մեջ զոհեր լինեն, որպեսզի հետո բնակչությանը տեղեկացնեն ծագած սպառնալիքի մասին։

Նշենք, որ հուլիսի սկզբից Սեւանա լճի ափերի որոշ հատվածներում նկատվել է կապտականաչավուն ջրիմուռների կուտակում, ինչը կանաչ է գունավորել լիճը։ Այդ ջրիմուռների որոշ տեսակներ արտադրում են թույներ (տոքսիններ), որոնք բացասական ազդեցություն են գործում կենդանիների եւ մարդու առողջության վրա, որոնց ներգործությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած»  ջուրը խմելիս, լողալիս կամ այն անզգուշորեն կուլ տալիս։ Այս առնչությամբ Հայաստանի առողջապահության նախարարությունն անգամ կոչ է արել քաղաքացիներին խուսափել լողալուց Սեւանա լճի այն հատվածներում, որտեղ ափի մոտ նկատվում է կապտականաչավուն ջրիմուռների կուտակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ