News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավելի քան 200 իտալացի ոստիկանները եւ ՀԴԲ գործակալները կազմակերպել էին շուրջկալներ՝ ուղղված հանցավոր մաֆիոզ ընտանիքների դեմ։ Արդյունքում՝ կալանվել կամ ձերբակալվել են Ինզերիլո (Inzerillos) ընտանիքի 15 անդամներ, որոնք գտնվում էին Պալերմոյում։

Պալերմոյում ձերբակալվածների մեջ է քրեական ընտանիքի պարագլուխ Թոմաս Գամբինոն, տեղեկացնում է CBS-ը։

Միացյալ Նահանգներում ՀԴԲ-ի եւ Իտալիայի քննիչները շուրջկալներ են կատարել երեք տղամարդկանց ընտանիքներում, որոնք կասկածվում են Գամբինո հզոր կլանին պատկանելու մեջ։

Իտալական ոստիկանության տվյալներով՝ Ինզերիլոն փորձել է նորից զբաղեցնել իր ամրոցը Սիցիլիայի մայրաքաղաքում։

Նրանք տասնամյակներ առաջ կորցրել էին վերահսկողական դիրքերն այն բանից հետո, երբ տանուլ էին տվել արյունալի ճակատամարտը սիցիլիական մաֆիայի «բոսերի բոսի»՝ Սալվատորե «Տոտո» Ռիյնայի դեմ, որը մահացավ բանտում 2017-ին։ Ռիյնան վերացրել էր Ինզերիլո հանցավոր ընտանիքը՝ սպանելով կլանի պարագլուխ Սալվատորե Ինզերիլոյին 1981-ին։

Նրա ողջ մնացած զարմիկները՝ Թոմազո եւ Ֆրանչեսկո Ինզերիլոները, փախել են Միացյալ Նահանգներ, բայց միշտ ձգտել են վերադարձնել տարածքները։ Զարմիկները վերադարձել են Սիցիլիա 2000-ականների սկզբին, ենթադրաբար՝ նյույորքյան հզոր Գամբինո ընտանիքի օգնությամբ։

«Հետաքննությունը, որն ստացել է «Նոր կապ» անվանումը, ամուր կապ է հայտնաբերել Պալերմոյի «Կոզա նոստրա»-ի (սիցիլիական մաֆիա) եւ ԱՄՆ կազմակերպված հանցավորության միջեւ, հատկապես ազդեցիկ հանցավոր Գամբինո ընտանիքի հետ»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում։

Իտալական ոստիկանության տվյալներով՝ երկրում ձերբակալվածներին ներկայացվել է մեղադրանք, ներառյալ մաֆիային անդամակցությունը, դրամաշորթությունը եւ խարդախությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ