News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նելսոն Մանդելայի միջազգային օրը հիմնվել է ՄԱԿ ԳՎ-ի կողմից 2009-ի նոյեմբերին ու նշվում է ամեն տարի հուլիսի 18-ին՝ ի նշան հարգանքի ու երախտիքի խաղաղության ու ազատության գործում Աֆրիկայի նախկին նախագահի ավանդի հանդեպ։

Նելսոն Ռոլիխլախլա Մանդելան ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահն է եղել։ Ապարտեիդի ժամանակաշրջանում նա մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից է եղել, ինչի համար 26 տարի է անցկացրել բանտում։ 1990-ին իրավապաշտպանը ազատ է արձակվել, իսկ 1993-ին արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Ամեն տարի այս օրը ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոններում եւ ողջ աշխարհում քաղաքական հաստատություններում տարբեր միջոցառումներ են անցկացվում, դեբատներ եւ թեմատիկ ընթերցումներ են կազմակերպվում, հարավաֆրիկացի նախագահին նվիրված ֆիլմեր են ցուցադրվում, ինչպես նաեւ էթնիկ երաժշտության համերգներ կազմակերպվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ