News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը վարում են այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանի պաշտպանունակությունն ու պաշտպանվածությունը հայտնվել են ամենացածր մակարդակին ՀՀ անկախությունից ի վեր։ Այս մասին  այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի գնդապետ, «Սիսական ջոկատի» 2-րդ վաշտի հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը։

«Պաշտպանության կարեւոր մասը մեր հերոսական պատմական անցյալի հասարակական գիտակցումն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը մոլագար հայացքով ՀՀ բանակի սպաներին գող մկներ էր անվանում, ես հայտարարեցի, որ դա սխալ է, եւ հարվածում է մեր պաշտպանունակությանը, երբ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք, որովհետեւ զոհեր ենք ունեցել, ես ասացի, որ դա հոգեբանական ծանր հարված է հասցնում ՀՀ–ում մարդկանց ազգային ոգուն եւ ազգային դիմադրողականությանը։ ՀՀ–ում հիմա ամբողջ ուշադրությունը սեւեռված է միասեռական պրոբլեմներին ու Ստամբուլյան կոնվենցիային, մինչդեռ մերժվում են Արցախյան պատերազմիում հաղթանակած հերոսները»,–նշեց նա։

Վոլոդյա Հովհաննիսյանը վրդովված էր, որ իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել Արցախյան պատերազմի 2 մասնակիցների թաղմանը. «Այս 2 ամսվա ընթացքում մենք կորցրեցինք Արցախյան պատերազմի 2 փայլուն զորահրամանատարների՝ Ջերմուկի Համոն՝ գնդապետ Համլետ Բաբայանը եւ գեներալ–մայոր Ֆելիքս Գզողյանը։ Երկուսի մահը շատ ողբերգական ազդեցություն թողեց կռվող տղաների եւ հասարակության գիտակցության մեջ»։

Ազատամարտիկը շեշտում է՝ այսօր մեր հերոսական անցյալը ջնջում են. «Ջերմուկի Համոն առաջին հայորդիներից է եղել, որ զենք է վերցրել հանուն Արցախի։ 1994 թվականին եղել է 5-րդ բրիգադի գումարտակի հրամանատար, այն ժամանակ երբ ՀՀ–ում ընդամենը 20 գումարտակ կար, նա ինժեներասակրավորային զորքերի գնդի հրամանատար էր երկար տարիներ, նա մահացել է Մալաթիայում, բնակարանում, որը որդին դրել էր գրավ՝ բիզնեսով զբաղվելու համար, մահացել է՝ չասեմ աղքատության, բայց չունևորության մեջ։

Կոմանդոսին հերոսացնում ենք, բայց նրա կողքին նրա առաջին տեղակալը, շտաբի  պետը եղել է Ֆելիքս Գզողյանը, որը խորհրդային բանակում եղել է տանկային հրամանատար, թողել է իր բարձր պաշտոնը, եկել է, ստորագրել Շուշիի ազատագրման քարտեզը, ապա արեւելյան զորքերի հրամանատար է նշանակվել, եւ այս մարդիկ մահացան, ոչ կառավարությունը, ոչ ԱԺ–ն ցավակցական որեւէ խոսք չասացին, չեմ ասում, որ 2-ի թաղումներին ոչ մեկ չի մասնակցել»։ 

Վոլոդյա Հովհաննիսյանն ընդգծում է՝ մեզ դարձրել են ոչ թե Արցախյան պատերազմում հաղթանակած, այլ բռնաբարող ազգ. «Ամբողջ իշխանությունն իր ուժերը կենտրոնացրել է շաբաթը մեկ միասեռական միջոցառման վրա, մեզ դարձրել են ոչ թե Արցախյան պատերազմում հաղթանակած ազգ, այլ բռնաբարող, կոպիտ, գռեհիկ, կանանց նեղացնող, երեխաներին ծեծող ազգ»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ