News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Տեսանյութը, որը նկարահանվել է հատուկ սարքով 450 մետր խորության վրա, որսացել է պահը, թե ինչպես է փոքրիկ շնաձկների վտառն ուտում թրաձկանը, ինչից հետո կադրում հայտնվում է մեկ այլ խոշոր ձուկ՝ փշոտ շնաձուկը (կամ շնաձուկը) երախում, տեղեկացնում է «ՌԳ»-ն։

Հոլովակը հրապարակել է մի կազմակերպություն, որը զբաղվում է օվկիանոսի հետազոտմամբ ԱՄՆ օվկիանոսագիտական եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունից (NOAA)։ Դատելով  տեքստից՝ գիտնականները միաժամանակ ցնցված ու հիացած են տեսածից։ Սրանք եզակի կադրեր են։

«Երբ տեսախցիկը դուրս լողաց, հայտնվեցին մի քանի փոքրիկ շնաձկներ։ Հետո՝ շնաձկների մի ամբողջ վտառ, մոտ 11 առանձնյակ, որոնք ագահաբար նետվեցին 2,5 մետրանոց մեռած թրաձկան վրա»,- ասվում է հետազոտողների հրապարակած տեքստում։

Գիտնականները նշել են, որ նրանց կերը մահացել էր մի քանի ժամ առաջ։ Բայց թե ինչից՝ հայտնի չէ։

Նրանք նաեւ նկարագրել են, թե ինչպես է խորջրյա գրուպերն ուտում շնաձկանը։ Նրանց խոսքով՝ այն օգտագործել է թաքստավայրը, որպեսզի դարանակալի զոհին։ Նրանք նշել են, որ ձուկը, ամենայն հավանականությամբ, մենակ չէր կարող սնվել թրաձկով, դրա համար էլ օգտվել է տեսակի այլ ներկայացուցիչների խմբից, որպեսզի ճաշակի այն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ