News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

«Էլ Չապոն» (գաճաճ) մականունով հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանն ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է AP-ը:

Բրուկլինի դաշնային դատավորը դատավճիռը կայացրել է այսօր՝ թմրանյութերի առեւտրի գործով Գուսմանին մեղադրանք առաջադրելուց 5 ամիս անց:

62-ամյա նարկոբարոնին ԱՄՆ էին տեղափոխել, որպեսզի նա դատարանի առաջ կանգներ մեքսիկական բանտերից 2 անգամ փախուստի դիմելուց հետո:

Դատավճռի կայացումից առաջ Գուսմանը բողոքել է իր պահման պայմաններից եւ դատավորին ասել, որ իրեն մերժել են արդար դատավարություն անցկացնել: Նա պնդել է, որ ԱՄՆ շրջանային դատավոր Բրայան Կոգանը չի կարողացել մանրակրկիտ ուսումնասիրել դատավորների անօրինական գործողությունների մասին հայտարարությունները:

«Երբ ինձ ԱՄՆ արտահանձնեցին, ես արդար դատավարություն էի ակնկալում, սակայն ամեն ինչ հակառակը ստացվեց»,- հայտարարել է նարկոբարոնը:

Ներկայացված ապացույցների համաձայն՝ Գուսմանի հրամանով Սինալոա թմրակարտելը պատասխանատու է եղել ԱՄՆ-ում կոկաինի եւ այլ թմրանյութերի մաքսանենգության համար: Նրա «վարձու մարդասպանների բանակը» հրաման է ստացել առեւանգել, խոշտանգել եւ սպանել նրանց, ովքեր նրան խանգարում են:

Գուսմանը զգալի չափով կտրված էր արտաքին աշխարհից, երբ 2017թ. արտահանձնվեց: Նա այդ ժամանակ շնորհակալություն հայտնեց իր ընտանիքին, որն իրենց «ուժ է տվել՝ դիմանալու այդ փորձությանը»:

Հաշվի առնելով նրա նախկին փախուստները՝ ԱՄՆ իշխանությունները նրան առանձին վայրում էին պահում խիստ վերահսկողության տակ:

Փորձագետների խոսքով՝ նա, հավանաբար, կհայտնվի Կոլորադոյում «Supermax» բանտում, որը հայտնի է «Ալկատրաս» անվանումով: Այդ բանտում կալանավորներից շատերին հեռուստացույց են տրամադրում, սակայն արտաքին աշխարհի մասին նրանց պատկերացումները 4-դյույմանոց պատուհան է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննությունը հաստատել է՝ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել Խաչատուրյան քույրերին
ՌԴ Քննչական կոմիտեի հետաքննությունն ապացուցել է Խաչատուրյան քույրերի ցուցմունքի ճշմարտացիությունը...
Հնդկաստանում աները ցածր կաստային պատկանող փեսային սպանելու համար քիլեր է վարձել
Հարսնացուի ընտանիքը դեմ է եղել ամուսնությանը, քանի որ փեսացուն եղել է դալիթների (անձեռնմխելիների) կաստայից...
Այս գործով չի կարող լինել մեղադրական ակտ. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով պաշտպանը՝ դատարանին
Իմ պաշտպանյալը կարդարացվի, ազատ կարձակվի ու կգնա այն երկիրը, որտեղ բուժում կստանա...
Իրանում թմրանյութերի մաքսանենգների խոշորագույն միջազգային ցանց է չեզոքացվել
Թմրանյութերը երկիր են բերվում Աֆղանստանից...
Ամենաերիտասարդ «օրենքով գող» Դաթո Կրասնոդարսկիին մեղադրել են հանցավոր աշխարհի հետ կապի մեջ
Կարգավիճակ է ստացել Ռուսաստանի տարածքում եւս 5 «նայող», այդ թվում՝ Բոնդո Ստուրուա (Բոնդո Ղազախստանսկի), Գեորգի Տորանձո (Գոգա Քութայիսսկի), Ռաժդեն Շուլայա (Ռաժդեն Պիտերսկի), Իլյա Գագլոեւ (Իլո Կալինինգրադսկի) եւ Արտյոմ Սարգսյան (Արտյոմ Սարատովսկի)...
Արթուր Աթաբեկյանին գողական լիազորություններով օժտելու փորձը կրկին անհաջողության է մատնվել
Օգոստոսին սկզբին առաջինն արգելափակել էր Շաքրոն…
Ֆոտոռեպորտաժներ