News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Գործող իշխանությունները ԵՊՀ-ում շարունակում են վարել իրենց քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս, ինչը բնավ չի թաքցվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, որը երեք անգամ դրվել էր քվեարկության ու մերժվել, նորից բերվել է հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով:

Ըստ համալսարանում պտտվող խոսակցությունների, հարցն ունի քաղաքական ենթատեքստ եւ ծառայում է իշխանական բուրգին:

Թերթին հայտնի է դարձել, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ռեկտորի պաշտոնակատարն իրենց բոլոր քայլերը նախ համաձայնեցնում են իշխանությունների հետ, ապա նոր միայն կայացնում համապատասխան որոշում:

Ըստ նույն աղբյուրի, բուհի ներսում լուրջ է դրված քաղաքական հայացքների հանգամանքը, անգամ «այլախոհ» դասախոսները ամեն կերպ «բլոկադայի» են ենթարկվում, նշվում է նաեւ, որ առաջնային է դարձել անձնական սիմպատիաներով առաջնորդվելը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ