News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունից երեք առանցքային պաշտոնյա այս պահին Վաշինգտոնում են՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Զոհրաբ Մնացականյանը։ ԱԺ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում: Ի՞նչ գումար է դա նստելու հայոց բազմաչարչար բյուջեի վրա՝ հարցրինք ԱԺ-ից։

ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյան, Էդմոն Մարուքյան, «Իմ քայլից»՝ 2․ Լիլիթ Մակունցն ու Աննա Կարապետյանը` Արարատ Միրզոյանի նախկին օգնականը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը։ Մյուս չորսն «օժանդակ» պերսոնալն է՝ Վահան Կոստանյան, արտաքին կապերի վարչության պետ, արարողակարգի ներկայացուցիչ, օպերատոր։

«Ընդհանուր ճանապարհածախսը կազմել է 17 մլն 255 հազար 165 դրամ, օրապահիկը՝ 4 մլն 399 հազար, իսկ գիշերավարձի թվային ընդհանուր պատկերը դեռ չունենք»,- ասացին ԱԺ-ից:

Ի դեպ, ըստ կառավարության ընդունած չափորոշիչների, գիշերավարձը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 218 դոլար, ասել է` ընդհանուր գիշերակացը կկազմի մոտ 10 մլն դրամ: Ու եթե ելնենք նույն չափորոշիչներից, որով օրապահիկը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 145 դոլար, ապա օրապահիկի ասված թվերը չեն համապատասխանում «իրականությանը»:

Անգամ իրենց ներկայացրած թվերով՝ գումարած գիշերակաց, բյուջեի վրա Արարատ Միրզոյանի այցը կնստի 60 հազար դոլարից ավելի: Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են` Արարատ Միրզոյանի դեպքում հանդիպումների շատ բարձր մակարդակ գոնե այս պահին չկա։ Երեկ միայն հաղորդեցին, որ Միրզոյանին ընդունել են ՀՀ դեսպանությունում, եւ նա հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ`  դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ