News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ջերմային ալիքը, որն ընդգրկել է ԱՄՆ մեծ մասը վերջին օրերին, սաստկանում է, եւ սպասվում է, որ հանգստյան օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ վտանգավոր աստիճանի, տեղեկացնում է AP-ը։

Պաշտոնյաներն անհանգստացած են նաեւ խիտ ծխածածկույթից, որը խորանում է շոգից եւ դժվարացնում որոշ մարդկանց շնչառությունը։

Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ շաբաթ օրը սպասվում է ռեկորդային շոգ։ Օդի ջերմաստիճանը ԱՄՆ արեւելյան որոշ մասերում միջինը չի իջնի Ցելսիուսի 26,7 աստիճանից։ Վաշինգտոնում, Չիկագոյում եւ Դեթրոյթում ջերմաչափի սյունը կբարձրանա 40-ից։ Սպասվում է, որ նման եղանակը կշարունակվի մոտ մեկ շաբաթ։

Այսպիսի շոգը կարող է մահացու լինել։ 1995 թվականի հուլիսի երեք օրում ավելի քան 700 մարդ զոհվեց Չիկագոյում, երբ ջերմաստիճանը բարձրացավ 36,1 աստիճանից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ