News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին զենքի վաճառքն արգելող բանաձեւին։

Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վետո դնել, տեղեկացնում է CNBC-ն։

Սենատը հավանություն էր տվել 22 բանաձեւերի, որոնք չէին պաշտպանում Թրամփի պլանը՝ միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի մասին։ Այդ բանաձեւերից մոտ մեկ ամիս հետո Ներկայացուցիչների պալատն ընդունեց 22-ից երեքը. երկուսը ձայների 238-190 եւ երրորդը՝ 237-190 հարաբերակցությամբ։

Այդ երեք բանաձեւերը արգելում են գերճշգրիտ զինամթերք եւ Raytheon Co-ի հարակից սարքավորումներ վաճառել երկու երկրներին։

Կոնգրեսի շատ անդամներ, այդ թվում եւ որոշ հանրապետականներ, ինչպես նաեւ դեմոկրատներ, հիասթափված են այն բանից, ինչը համարում են Թրամփի հակվածություն Սաուդյան Արաբիայի հանդեպ։

Նշված բանաձեւերի հավանությունը Սենատի կողմից  հազվադեպ դեպքերից էր, երբ հանրապետականների կողմից գլխավորվող պալատը դեմ է հանդես եկել նախագահի արտաքին քաղաքականությանը։

Օրենսդիրները ցանկանում են, որպեսզի Վաշինգտոնը մղի Էր Ռիադին՝ բարելավելու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը եւ անի ավելին, խուսափելու համար Եմենում քաղաքացիական բնակչության զոհերից։

Հիասթափությունը խորացել է անցած տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի լրագրող, Washington Post-ի մեկնաբան Ջամալ Խոշագջիի սպանությունից հետո։

«Ես կարծում եմ, որ սա ազդանշանն է այն բանի, որ մեր արժեքները պետք է որոշեն մեր արտաքին քաղաքականությունը»,- ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը։

Թրամփը ցանկանում է սերտ կապեր պահպանել Էր Ռիադի հետ՝ նրան Մերձավոր Արեւելքում կարեւոր գործընկեր եւ Իրանի ազդեցության դեմ հակակշիռ համարելով։

Մայիսին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է շրջանցել Կոնգրեսում ռազմական գործարքների դիտարկումը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակը Իրանի կողմից «սպառնալիքների» հետ կապված։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ