News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը Իրանի հետ աճող լարվածության ֆոնին մտադիր է զինվորականեր ուղարկել Սաուդյան Արաբիա:

CNN-ը, վկայակոչելով ՊՆ երկու ներկայացուցիչներին, հաղորդում է, որ ակնկալվում է, որ 500 ամերիկացի զինվորականներ կուղարկվեն Սուլթան արքայազնի ավիաբազա, որը գտնվում է անապատային տեղանքում՝ Էր Ռիադից արեւելք:

Պաշտոնական անձանց խոսքով՝ փոքրաթիվ զինվորականները եւ օժանդակ անձնակազմն արդեն գտնվում են տեղում եւ սկզբնական փուլում նախապատարստական աշխատանքներ են կատարվում «Պատրիոտ» ՀՀՊ տեղակայման, ինչպես նաեւ թռիչքուղու եւ օդակայանի կատարելագործման համար:

Որուշումն ընդունվել է Էր Ռիադի եւ Վաշինգտոնի հարաբերություններում նուրբ հարցերի ֆոնին՝ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության կապակցությամբ  վարչակազմի դիրքորոշման հետ կապված Կոնգրեսի զայրույթի պատճառով:

Հունիսին վարչակազմը հայտարարել էր, որ Մերձավոր Արեւելք 1000 լրացուցիչ զինվորականներ է ուղարկում, սակայն չէր նշել, թե որ երկրներ :

Կոնգրեսը պաշտոնապես չէր տեղեկացվել զինվորականների ուղարկման մասին, չնայած մի պաշտոնյա CNN-ին ասել էր, որ իրենց ոչ պաշտոնապես զգուշացրել են, եւ հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ:

Կոնգրեսի համար ծանուցումն ավելի հստակ մանրամասներ կտրամադրի  տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ