Մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի («Էսջիայ Ինվեստ» ՍՊԸ) կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ:
«Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: