
Իտալիայի հետ սահմանակից շվեյցարական գյուղում ընդամենը 1 շվեյցարական ֆրանկով 9 տներ են հանվել վաճառքի:
Ավերված տները վաճառելով Մոնտի Սկիագա գյուղը, որը Միլանից 70 մղոն դեպի հյուսիս է գտնվում եւ Ցյուրիխից 125 մղոն դեպի հարավ, հույս ունի մարդկանց գյուղական բնակավայր վերադարձնել, հաղորդում է The Local Switzerland-ը:
Բարդությունը նրանում է, որ պոտենցիալ գնորդները պետք է վերանորոգեն տները: Չնայած լրացուցիչ ծախսերին՝ գյուղը գեղատեսիլ տեսարան է պահավուոմ շրջակա բնապատկերին եւ տեղական Մաջորե լճին:
The Local-ի տվյալներով՝ տեղական Կառավարությունը հետաքրքրված է նույն գնով անշարժ գույքի 9 այլ օբյեկտների վաճառքով, ինչը կարող է գրավել բայքերներին եւ զբոսաշրջիկներին: