News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թենեսիի ոստիկանությունը կոչ է անում զուգարանակոնքի մեջ չլցնել թմրանյութերը՝ խուսափելու համար մուտանտ ալիգատորների հայտնվելուց։

Ինչպես տեղեկացնում է FoxNews-ը, Թենեսիի Լորետայի ոստիկանական վարչությունը հրապարակել է նախազգուշացում այն բանից հետո, երբ քննիչները բռնել են մի մարդու, որը «փորձում էր զուգարան լցնել մետամֆետամինը»։

Վարչությունը խորհուրդ է տվել թմրանյութերը չլցնել զուգարանակոնքերի մեջ, այդ թվում եւ հաբերը, որովհետեւ երբ ինչ-որ բան» ուղարկում եք ջրմուղի խողովակներ, այն հայտնվում է մեր կուտակման ջրավազաններում՝ մշակման համար»։

Պաշտոնական անձինք հայտարարել են, որ եթե ջուրը հոսանքով բավական հեռու գնա, դա կհանգեցնի «մետամֆետամինային» ալիգատորների առաջացմանը տեղի գետերում։ «Ուստի, եթե ուզում եք ազատվել ձեր թմրանյութերից, պարզապես զանգահարեք մեզ, եւ մենք հոգ կտանենք, որպեսզի դրանք վերացվեն ինչպես հարկն է»,- նշվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ