News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ընդամենը 2 շաբաթ առաջ Ազգային ժողովի կողմից ընդունվեց քրեական եւ վարչական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը, որով առաջին անգամ քրեականացվեց ապօրինի անտառահատման ժամանակ վարչական իրավախախտումից հաջորդ դեպքում  քրեական պատասխանատվության անցնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության նիստում նշեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս փաթեթի ամբողջ էությունն այն էր, որ օրենսդրական այն սողանքները, որոնցով հնարավոր էր պարբերաբար հատումներ կատարել եւ վարչական վճարներ կատարելով ազատվել, փակվում է։

«Սահմանվել է կազմակերպված գործունեության հետ կապված, եւ շահադիտական նպատակով եւ տեղափոխման հետ կապված իրավահարաբերությունները։ Երեկ ակցիայի ժամանակ մասնակիցների բարձրացրած հարցերը վերաբերում էր թուղթ ունենալուն, թղթով ապօրինի ծավալները ոչ անտառապատ տարածքներ տեղափոխելու համար։ Խոսքը այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին չէ, որովհետեւ տրամադրվում է թափուկ վառելափայտ անվճար, անցյալ տարի շատ մեծ քանակով տրամադրվել է, այնտեղ մարդիկ որոշակի հնարավորություն ունեն իրենց վառելիքի հարցը որոշակի չափով կարողանան բարելավել։ Ամբողջ ակցիայի նպատակն էր, որ մարդիկ կարողանան տեղափոխել վառելափայտը, քանի որ ոստիկանության եւ տեսչական մարմնի պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, անտառահատման տոմսերը որոնք երկար տարիների ընթացքում վերցրել են 8 խմ–ի համար եւ ամիսներով այդ տոմսերով ցույց է տրվել, թե օրինական է, դա նույնպես ոստիկանության կողմից ֆիքսվում է եւ հնարավոր չէ 2-րդ անգամ օգտագործել։

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցված տարբեր անտառտնտեսություններում, հազարավոր հատված ծառեր են ֆիքսվում. «Հիմա ուժեղ պատիժ պետք է նախատեսվի, որովհետեւ խոսքը գյուղացիների կարիքների մասին չէ»:

Տպել
Ամենաշատ