News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Իջեւանում խաղաղ ցույց է եղել, ոստիկանները հրմշտոց են սկսել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում պնդեցին Իջեւանի բնակիչները, որոնց հարազատները ձերբակալվել են նախօրեին Իջեւանում ոստիկանների ու տեղացիների միջեւ բախումների ժամանակ:

«Ամուսինս ու տղաս մասնակցել են ցույցին, ուղղակի արդարություն ու աշխատանք են ուզել, խաղաղ ցույցի մասնակիցներ են եղել, ոչ ջարդարար, որդուս կարմիրբերետավորները մարմնական վնաս են հասցրել, գլխի հետեւի մասից կտրվածք է ստացել, 5 կար են դրել հիվանդանոցում, դրանից հետո գիշերը 3.30–ին երեքմետրանոց 15 հսկաներ ներխուժել են մեր տուն եւ բռնի ձերբակալ են երկուսին, 20 տարեկան առաջին կարգի հաշմանդամին էլ քաշքշել են, ուզել են ձերբակալել, ես չեմ հասկանում՝ ի՞նչ ա կատարվում Նիկոլի երկրում, էսքան անհաջողություն, էսքան ցավ, մարդիկ ընդամենը աշխատանք են ուզում, թող անտառից չօգտվեն։ Բոլորն էլ կոտրվածքներով, ինվալիդ դարձած տուն են գալիս, աշխատանք են ուզում։ Երեխուս ինչ–որ կարմիրբերետավոր խփել է, երեխուս գլուխը ջարդել է, ուղեղի ցնցում ստացած հիմա Երեւանի չգիտեմ որ բաժնում է»,–նշեց բնակիչներից մեկը։

Բնակիչների փոխանցմամբ՝ խաղաղ ցույց է եղել, ոստիկանները հրմշտոց են սկսել։ Իջեւանցիների խոսքով՝ բախումը սկսել են ոստիկանները՝ նշելով, որ տեղի ոստիկանները որեւէ բան չեն արել, ամեն ինչ արել են Երեւանից տեղափոխված ոստիկանները. «Մենք նստած էինք, քաշքշեցին մեզ, մենք էլ իրենց բրթեցինք, մեզ խփեցին, մեկին վեկալեցին, տարան, մեկի ոտից են քաշում, մեկի ձեռից էին քաշում, մենք ապրել ենք ուզում, հաց չունենք, 20 տարեկան երեխես եկել է բանակից, ի՞նչ պիտի անի, մենք չենք ասում հարստանանք, ասում ենք ապրենք»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ