News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը որևէ կերպ չի միջամտել և առանչվել Նախշուն Տավարացյանի երդմնակալության որոշման հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18–ին ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստի ժամանակ հայտարարեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա նշեց, որ ԲԴԽ–ն չի վերլուծում դատավորների ընդհանուր ժողովի իրավաչափությունը, այլ քննարկում է Տավարացյանի կողմից ԲԴԽ նիստերին չմասնակցելու և այդ հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու հարցը։

Բեքմեզյանի խոսքով՝ Նախշուն Տավարացյանի պաշտոնը ստանձնած է համարվել այն պահից, երբ նա ընտրվել է ԲԴԽ անդամ, այսինքն 2018թ. նոյեմբերի 8–ից, իսկ երդմնակալության արարողությունն ըստ նրա՝  ձևական գործընթաց էր, որը կատարվեց այս տարվա հուլիսի 11–ին։

«Տիկին Տավարացյանն ընտրված անդամ է 2018թ. նոյեմբերի 8–ից և եթե այն ժամանակ Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և դա ընդունվել է, ապա նա նորից պետք է ընտրվեր, սակայն դա տեղի չի ունեցել։ 2019թ. հուլիսի 11–ին Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում երդվելով, Տիկին Տավարացյանը եկել է ԲԴԽ, որպես ԲԴԽ անդամ։ Եթե Տավարացյանն ընտրվել է նոյեմբերին, ինչու՞ մինչ այժմ չի ներկայացել նիստերին»,–հայտարարեց Բեքմեզյանը։

Նրա խոսքով՝ Նախշուն Տավարացյանը անհարգելի պատճառով 2018թ. նոյեմբերից խորհրդի որևէ նիստերի չի մասնակցել, իսկ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում։

«Հիմա հարց է առաջանում, արդյոք ԲԴԽ–ն պետք է աչք փակի Դատավորների ընդհանուր ժողովի վրա, բա իրավական հետևանքները։ Հարցը Դատավորների ընդհանուր ժողովից եկել է ԲԴԽ դաշտ և այժմ չի կարելի թույլ տալ, որ աչք փակենք այս երևույթի վրա։ Ստացվում է, որ ցանկացած դատավոր, որն ընտրվել է ԲԴԽ անդամ, ցանկացած պահի կարող է ասել՝  ես հրաժարվում եմ այս պահին երդվելուց, մի երկու տարի հետո կորոշեմ՝ երդվեմ, թե ոչ, ընդ որում երկու տարի ԲԴԽ–ն պետք է գործի առանց այդ մեկ անդամի, առանց բավարար քանակի ձայներ ունենալու՝ դրանով իսկ վտանգի տակ դնելով ԲԴԽ–ի որոշումների իրավաչափությունն ու օրինականությունը»,–ասաց նա։

Բեքմեզյանի խոսքով՝ հնարավոր է պատճառաբանել, որ ԲԴԽ անդամը չի ծանուցվել խորհրդի անդամի նիստերին, սակայն ըստ նրա՝ Խորհրդի անդամը պետք է գոնե մեկ անգամ գար ԲԴԽ, որ ԲԴԽ–ում իմանային նման անդամ կա։

Այսպիսով ըստ Բեքմեզյանի՝ առկա են բոլոր հիմքերը, որպեսզի դադարեցվի Տավարացյանի լիազորությունները։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ