News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իջեւանի երեկվա դեպքերի ժամանակ 15-ամյա տղայի ուսը ոստիկանները համարյա կոտրել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողներին պատմեցին բախումից հետո ձերբակալվածների հարազատները։ Նրանք տղային կանչեցին, որ լրագրողներին՝ իր վնասվածքները ցույց տա։ Բողոքողներից մեկը բարձրացրեց տղայի վերնաշապիկը, եւ ցույց տվեց ստացած քերծվածքները.

«Էս ա, ոստիկանի արարք ա, էս երեխեն ի՞նչ պիտի աներ,որ ուսը կոտրել են, մենք չենք դիմել հիվանդանոց։ Մարդիկ, որ վնասվել են, վախեցել են, եւ ոչ մեկը բժշկի չի դիմել։ Իսկ ոստիկանները, այ տենց ձեւական գնացել, ցույց են տվել, թե վնասվածք են ստացել»։

Մյուս տղան, որը նույնպես վնասվածք ուներ, ցույց տվեց, որ ուսը վնասվել է, ասաց, որ չի հասկացել, թե ինչով են իրեն հարվածել. «Կանգնած էի՝ տվին։ Սաղ էնդեղ կանգնած էին, միանգամից վրա տվին, բրդեցին, ինչով տվին, չջոկեցի»։

Տպել
Ամենաշատ