News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայում հարյուրամյակի վերջին ծովի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել շատ ավելի աղետալի հետեւանքների, քան ամենաուժեղ երկրաշարժերն ու հրդեհները նահանգի պատմության մեջ, գրում է LA Times-ը՝ հղում կատարելով հետազոտությանը։

Գիտնականների խումբը ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից եկել է եզրահանգման, որ անգամ ծովի մակարդակի ամենաանշան բարձրացումը, որը հաճախ անվանում են «սողացող, դանդաղ շարժվող աղետ», կարող է լուրջ վնաս հասցնել փոթորկի դեպքում։

Հետազոտությունն առաջին անգամ իրար է միավորում ծովի մակարդակն ու փոթորիկները, ինչպես նաեւ ժայռերի էրոզիան, լողափերի կորուստն ու մերձափնյա այլ սպառնալիքներն ամբողջ Կալիֆոռնիայում։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ մինչեւ 2100 թվականն ավելի քան կես միլիոն կալիֆոռնիացի եւ 150 մլրդ դոլար գումարի (ինչը համարժեք է երկրի ՀՆԱ 6 տոկոսին) գույք կենթարկվեն հեղեղվելու վտանգին։

Ուժեղ փոթորիկները կարող են հաճախակիանալ։ Գիտնականների կարծիքով՝ անգամ ծովի մակարդակի ոչ մեծ փոփոխությունները կարող են հանգեցնել նոր ծայրահեղությունների առաջացման, որոնց կալիֆոռնիացիները կբախվեն ամեն տարի։

Խաղաղ օվկիանոսի ափին ապրել ցանկացող միլիոնավոր կալիֆոռնիացիների համար նույնպես անվտանգ չի լինի։ Վերջին ամիսներին ձմեռային փոթորիկներն այնքան են քայքայել Կապիստրանո լողափը, որ փլուզվել է մայթը, եւ ստիպված են եղել բերել հազարավոր տոննա գլաքար բերել, որպեսզի պատնեշ ստեղծեն, որը կպաշտպանի բասկետբոլի հրապարակները օվկիանոսում անհետանալուց։

Նոր հետազոտությունն ընդգծում է, որ այդ իրադարձությունները կշարունակվեն ծովափի երկայնքով եւ կսաստկանան ծովի մակարդակի բարձրացմանը զուգընթաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ