News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իջեւանում մենք դարձանք սոցիալական բունտի վկաները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ անկարգություններն արդյունքն են այն բանի, որ իշխանությունները չեն կատարել իրենց տված խոստումները։ «Ավելին, երկրում հետընթաց է գրանցվել։ Այս պայմաններում սոցիալական պայթյունն անխուսափելի էր։ Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են, չկան նոր աշխատատեղեր, շարունակվում է կապիտալի արտահոսքը, չկան խոշոր ներդրումներ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դա լուրջ խնդիր է երկրի համար, այդ թվում աշխարհաքաղաքական հետեւանքների տեսակետից։

Փոստանջյանն ընդգծել է, որ եթե նախկինում իշխանությունների ճնշումն ուղղված էր քաղաքական ընդդիմախոսների դեմ, ապա հիմա այն ուղղված է սեփական ժողովրդի դեմ։ «Պետք է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ օրենքի տառին համապատասխան։ Դա վերաբերում է ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Բայց իշխանությունները ձախողվել են հենց այն հարցում, որ մեղավորներին պատասխանատվության չեն կանչել օրենքով, այլ ընտրովի։ Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ , որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերածվի քաղաքականապես հետապնդվող անձի»,- ընդգծել է կուսակցության ղեկավարը։

Զարուհի Փոստանջյանը բացատրել է, որ, չնայած հայտարարություններին եւ սոցիալական բունտի ճնշմանը, իշխանություններն այնքան ռեսուրս չունեն, որպեսզի հաջողություն գրանցեն։ «2018-ին մենք դարձանք համաժողովրդական ճնշման վկաները, որը իսկական հեղափոխություն չէր, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրականում չցանկացավ հրաժարվել կառավարման նախկին համակարգից»,- ամփոփել  նա։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների, որոնք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, եւ ոստիկանության միջեւ հուլիսի 17-ի երեկոյան տեղի են ունեցել բախումներ։ Ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել նրանց։ Նրանք պահանջում են իջեցնել անտառահատման թույլտվության սակագինը։ Բախումների փաստով հարուցվել է քրեական գործ, 13 մարդ կալանվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ