News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր Սեւանի վիճակը բավական լավ է եւ այն թափանցիկության աստիճանը, որ հիմա կա, վերջին տարիների ընթացքում այսպես չի եղել՝ բավական լավ է որակական առումով: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ վարչապետի խնդրանքով անդրադառնալով Սեւանի ծաղկման խնդրին:

Նա տեղեկացրեց, որ թափանցիկությունը 6,5 մետրի է հասել, մինչդեռ 2017-2018 թվականներին այդ ցուցանիշը 2 մետր է եղել:

Նախարարը պարզաբանեց, որ կապտականաչավուն ջրիմուռների աճը մի քանի գործոնների հանրագումար է՝ եւ կեղտաջրերի հոսք, եւ ոչ պատշաճ մաքրված տարածքներ, եւ անասնապահություն, որոնց գումարվում են բնակլիմայական փոփոխությունները:

Նա նկատեց, որ շատ ջրավազաններում է նման իրավիճակ գրանցվել. «Բայց կեղտաջրերի նվազեցումը եւ ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն են: Այս պահին լավ է վիճակը»:

Էրիկ Գրիգորյան նշեց, որ ամեն դեպքում, այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել՝ միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խմ-ով ավելի, քան նախկինում եւ 40 մլն խմ ավելի պակաս տեղումներ ենք ունեցել:

«Նույնիսկ այս պայմաններում այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաեւ Արփա-Սեւանի լրացուցիչ ջրառի: Մոտ 10 մլն խմ ավել ջուր է եկել, քան նախորդ տարի: Նաեւ 36 մլն խմ ավելի քիչ ջուր ենք վերցրել Արարատյան դաշտի համար, քան անցյալ տարի այս օրը: Անգամ հայտից ավելի քիչ ջուր է վերցվել»,-ասաց նԷրիկ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի հուլիսի 1-ից մինչեւ այս օրը 4 սմ-ով Սեւանի մակարդակն իջել էր, իսկ այս տարի հուլիսին անգամ մեկ սմ-ով չի իջել. «Այս տարի ջրառը այս օրվա դրությամբ 50 մլն խմ է»:

Վարչապետը արձանագրեց՝ Սեւանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը եւ հիշեն այն սարսափելի տեսարանները, որոնց մասին հրապարակվում էին մամուլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ