News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սեւանի անվտանգության, լողափերում հենակետեր ստեղծելու, կահավորման հետ կապված մենք խնդիր ունենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Ես այսօր խմբեր եմ ստեղծում, ափերին հենակետեր եմ ստեղծում, մանավանդ արդեն երեք դեպք ունեցել ենք խեղդվելու, բայց «Սեւան» ազգային պարկը ֆինանսական միջոցներ չունի: Իրենց վրա է դրված դա, ու այդ հարցերը պետք է լուծվեն»,-ասաց Ցոլակյանը:

Նա նշեց, որ իրենք ունեն մոտորանավակներ, անձնակազմ, որը քիչ է. «Սուզորդներ չունենք: Հայտարարություն ենք տալիս, որ սուզորդներ ընդունենք, մարդ չի գալիս: Աշխատավարձը 100 հազար դրամ է, ես երկու անգամ ավել եմ ասել կտամ մեր պարգեւատրումների հաշվին: Նրանք աշխատելու են երեք օրը մեկ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 3 օրը մեկ աշխատանքի համար 200 հազար դրամ լավ է:

«Դա ես եմ խոստանում 200 հազար, իրականում 100 հազար է»,-ասաց Ցոլակյանը, ինչին Փաշինյանը կատակով արձագանքեց. «Լավ է, որ խոստանում եք: Խոստանում եք՝ տալու եք չէ՞»:

Տպել
Ամենաշատ