News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում օտարերկրյա լցանավի առգրավման մասին՝ կազմակերպված մաքսանենգության հայտնաբերման եւ դրա դեմ պայքարի գործողությունների շրջանակում, տեղեկացնում է Tasnim-ը։

ԻՀՊԿ Ռազմածովային նավատորմի պարեկանավերը առգրավել են օտարերկրյա լցանավ, որը տեղափոխում էր մեկ մլն լիտր մաքսանենգ վառելիք։ Համաձայն հայտարարության՝ օտարերկրյա լցանավն առգրավվել էր Լարաքայի հարավային շրջաններում (ոչ մեծ կղզի Պարսից ծոցում), դատական թույլտվություն ստանալուց հետո։

Լցանավի վրա 12 մարդ կար։ Այն մաքսանենգ վառելիքն ստացել էր իրանական մոտորանավակներից եւ պատրաստվում էր հասցնել օտարերկրյա նավերին ավելի հեռավոր շրջաններում։

ԻՀՊԿ Ռազմածովային նավատորմը հերքել է արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ վերջին օրերին Իրանն առգրավել է մեկ այլ օտարերկրյա նավ՝ ասելով, որ մաքսանենգ լցանավի հանդեպ դատավարություն է ընթանում։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրանական նավերն օգնել են օտարերկրյա լցանավին, որը մնացել էր Պարսից ծոցում տեխնիկական խափանման պատճառով։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի խոսքով՝ օտարերկրյա լցանավը հասցվել է Իրանի ափ օգնություն ցուցաբերելու նպատակով՝ միջազգային կանոններին համապատասխան, այն բանից հետո, երբ նավից աղետի ազդանշան է ստացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ