News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է շաբաթ օրը լողալ Սեւանա լճում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Ես ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում, ո՞ր մասում եք ուզում լողամ։ Մյուս օրերը աշխատում եմ, չեմ կարող գնալ։ Բայց Հայաստանի Հանրապետությունում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը, որը որ պետք է քաղաքացիներին ասի՝ սա ձեր առողջության համար վնաս է, կամ վտանգավոր է, դա Առողջապահության նախարարությունն է։ Ես կարող եմ ասել, որ բուսական կենդանական աշխարհի համար արդյոք ջրի այս փոփոխությունները լավ են թե վատ։ Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք»,- ասաց նախարարը։

Գրիգորյանը ջրի թափանցիկության, որակի բարձրացման առումով ասաց, որ շատ էական փոփոխություններ կան. «Կարեւոր բան նշեմ՝ այս տարի միայն 100 մլն խորանարդ մետր միջինից ավել գոլորշացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ է եղել: Այսինքն՝ 140 մլն խորանարդ մետր քիչ ջուր է լցվել, ինչը Սեւանի մակարդակի 10 սմ-ն է»։

Գրիգորյանը հայտնեց, որ 2 հիմնական գործողություն ունեն անելու. «Պետք է բարձրացվի ջրի մակարդակը, եւ լիճ թափվող կեղտաջրերի քանակը՝ նվազեցվի»։

Անդրադառնալով լճում մաքրման կայանների ձեռքբերմանը՝  նախարարն ասաց, որ ամիսներ առաջ հետազոտություններ են սկսել, ուսումնասիրել են՝ հասկանալու համար, թե ինչ տիպի մաքրման կայաններ են անհրաժեշտ. «Առաջարկները վերցրել ենք, եւ փոխանցել ենք վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմը հիմա կհանձնարարի Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի գնման նախահաշվարկի գործընթացը սկսվի, դրանից հետո կսկսվի մաքրման կայանների գնման գործընթացը»։

Ափամերձ տարածքների մաքրման վերաբերյալ Գրիգորյանը հայտնեց, որ մրցույթն այս տարվա համար արդեն հայտարարվել է. «Օգոստոսի 7-ին կբացվի եւ կտեսնենք, թե ով է հաղթել: Հաջորդ երկու տարիների համար մաքրման էականորեն շատ ավելի մեծ ծավալ է նախատեսվում»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ