News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը «կրակել է իր ոտքին»՝ հրաժարվելով Իրանի հետ միջուկային համաձայնագրից։ Այս մասին Bloomberg Television-ի հարցազրույցում ասել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Նա նաեւ մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք համաձայնագրի մի մասն են հանդիսանում, այն բանում, որ նրանք չեն կատարել իրենց պարտավորությունները ԱՄՆ դուրս գալուց հետո։ Նրա խոսքով՝ չեն կատարվել Իրանին նավթ վաճառելու եւ փողերը հայրենիք վերադարձնելու խոստումները։

Պատասխանելով  ԱՄՆ պնդումներին, թե Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու իր նպատակից, Զարիֆն ասել է, որ Իրանն ունի տեխնիկական հնարավորություններ դրա «արագ» ստեղծման համար, բայց «մենք չենք պատրաստվում (անել դա)», որովհետեւ գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին համապատասխան ֆեթվա է արձակել, որն արգելում է միջուկային զենքը։ «Եթե մենք ցանկանայինք ստեղծել միջուկային զենք, մենք կարող էինք դա անել վաղուց»,- ասել է Զարիֆը։

Իրանն սկսել է աստիճանաբար դադարեցնել իր պարտավորությունների կատարումը միջուկային համաձայնագրի շրջանակում, այդ թվում գերազանցել է հարստացված ուրանի թույլատրելի մակարդակը։

«Այո, մենք կշարունակենք այդ քայլերը, եւ այդ քայլերը օրինական են, դրանք համապատասխանում են համաձայնագրին»,- ասել է Զարիֆը՝ պատասխանելով ուրանի հարստացումը շարունակելու հավանականության մասին հարցին։

Իրանի ԱԳ նախարարը թերահավատ է, թե համաձայնագիրը կվերանայվի հրթիռային ծրագրի մասով։ «Դուք չեք կարող նույն ձին երկու անգամ գնել»,- ասել է նա։

Պատասխանելով ԱՄՆ մեղադրանքներին, թե Թեհրանը անկայունություն է հրահրում Մերձավոր Արեւելքում, Զարիֆն ասել է, որ տարածաշրջանում անկարգությունների հիմնական մեղավորները Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն են, որոնք ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների զենք են գնում։ Նա նշել է, որ ոչ մի դեպքում Իրանը չի կարող հրաժարվել իր հրթիռներից՝ հաշվի առնելով տարածաշրջանում սպառազինությունների աճը։

Պատասխանելով հարցին, թե կա արդյոք լարվածության խնդրի դիվանագիտական լուծում, Զարիֆն ասել է, որ նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունը դասեր կքաղի Թրամփի սպառնալիքներից Մեքսիկայի հանդեպ՝ առեւտրի եւ ներգաղթի հարցերում, եւ որ Թեհրանին պարզ է, որ Վաշինգտոնը կշարունակի խնդրել ավելին, անգամ եթե կողմերը վերջնարդյունքում նոր գործարք կնքեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ