News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, ծեծի 7, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, յուրացման կամ վատնման ու սպանության սպառնալիքի 3-ական, խուլիգանության, կաշառակերության եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առեւանգման, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, գույքի անզգուշությամբ վնասման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնության սպառնալիք, փաստաթղթի կեղծիքի եւ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության եւ ինքնիրավչության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ