News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական պաշտպանական ընկերությունները կարող են ժամանակավոր կորուստներ կրել F-35 կործանիչների ծրագրից Անկարային բացառելու ԱՄՆ որոշումից հետո, սակայն արդյունքում ոլորտն ավելի ուժեղ կդառնա: Այս մասին հայտարարել է  Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմիլ Դեմիրը, գրում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այդ միակողմանի որոշումը չի համապատասխանում կողմերի ստորագրած համաձայնագրին: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորություններն այնքան ժամանակ, մինչեւ որ չավարտվի ծրագրից նրա բացառումը:

«Սա վիճելի որոշում է: Մենք սպասում ենք, որ այն պաշտոնական դառնա, - ասել է Դեմիրը,-մեր ընկերությունները կարող են սկզբում վնասներմ կրել եւ չնայած նրան, որ այնպիսի  խնդիրները, ինչպիսիք են պատժամիջոցները եւ այլ միջոցները, կարող են պաշտպանական արդյունաբերության համար  ժամանակավոր կորուստների հանգեցնել, մենք կարծում ենք, որ դա կհանգեցնի ամրապնդմանը»:

Նախօրեին Պենտագոնը հայտարարել էր, որ Թուրքիան ավելի քան 900 մասեր է արտադրում F-35 կործանիչների համար՝ նշելով, որ մատակարարումների շղթան թուրքական գործարաններից հիմնականում կտեղափոխվի ԱՄՆ:

Ինքնաթիռների մատակակարման շղթայի տեղափոխումը նույնպես ԱՄՆ-ի համար 500-ից մինչեւ 600 մլն դոլար կարժենա: Թուրքիան կզրկվի 9 մլրդ դոլարից F-35-ի հետ կապված աշխատանքի իր մասնաբաժնի պատճառով եւ չի կարողանա ստանալ իր կողմից պատվիրված F-35-երը:

Դեմիրն ասել է, որ թուրքական պաշտպանական ընկերությունները կգնահատեն, թե ինչպես փոխհատուցեն իրենց կորուստները ծրագրից Թուրքիայի բացառման հետ կապված, նշելով, որ ծրագրին մասնակցող այլ երկրները Վաշինգոտնի որոշման արդյունքում մեկ ինքնաթիռի համար  կբախվեն 7-8 մլն դոլար չափով լրացուցիչ ծախսերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ