News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական արտաքին քաղաքականության մեջ էներգակիրները մշտապես կարեւոր դեր են խաղացել եւ ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ գազի գնի հարցը բարձրացվել է նաեւ նախկին իշխանությունների օրոք, սակայն այն չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի վրա:

«Հասկանալի է, որ կան խնդիրներ: Նախորդ իշխանությունների հետ որոշակի ավանդույթներ, կապեր են հաստատվել: Սակայն պետք չէ մտածել, թե Սերժ Սարգսյանը խնդիրներ չուներ Պուտինի հետ հարաբերություններում, այդ ձեւաչափն արդեն գոյություն ունի առնվազն 10 տարի՝ հաշվի առնելով, որ Սարգսյանը մինչ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը բարձր պաշտոններ էր զբաղեցնում եւ շփումները հարթելու հնարավորություն ուներ: Այդ ամենի արդյունքում Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների որոշակի մոդուս է ձեւավորվել: Իսկ այժմ ամեն ինչ ստիպված ենք նորից սկսել՝ սխալներ գործելով: Սակայն այդ ամենը տակտիկական բնույթ է կրում: Ռազմավարապես ոչինչ չի փոխվել, եւ՛ Ռուսասանը, եւ՛ Հայաստանը հարաբերությունները զարգացնելու կամք ունեն, եւ ընդհանուր հայտարարի հասնելու դեպքում կարելի է լուծել այդ հարցերը»,- ընդգծել է Իսկանդարյանը:

Փորձագետը նշել է, որ նոր մարդկանց՝ իշխանության գալու պայմաններում ոչ միայն անձերի եւ էլիտայի, այլ նաեւ ինստիտուտների ծանոթության խնդիրներ են առաջացել, ընդ որում՝ համակարգային մակարդակով, եւ միշտ չէ, որ հնարավոր է լինում ամեն ինչ իր տեղը գցել:

Հիշեցնենք, որ գազի գնի շուրջ ՀՀ իշխանությունների՝ ամիսներ շարունակվող բանակցությունները մինչ այժմ հաջողությամբ չեն պսակվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ