News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանությաւն խնդիրներից մեկն էլ կանխարգելիչ աշխատանքն է. այս պահին մենք դա ենք իրականացնում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, Իջեւանում լրագողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով փաստին, որ Իջեւան բերված ոստիկանական զորքերը դեռ քաղաքում են: նա նշեց, որ Էլի են լինելու բերման ենթարկվածներ:

Օսիպյանը նշեց, որ նախօրեին ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներից հետո ձերբակալված 13 հոգին ապահով վայրում են գտնվում, հարազատները կարող են չանհանգստանալ:

Դիտարկմանը, որ այդ բախումների ժամանակ ոստիկանները թեթեւ վնասվածքներ են ստացել եւ դուրս են գրվել Իջեւանի հիվանդանոցից, ոստիկանապետն արձագանքեց. «Մենք վնասվածքի աստիճանով չենք որակում դիմացինի գործողությունները. Կա խուլիգանությանհատկանիշ եւ այդ հատկանիշով, նաեւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով քրգործ է հարուցվել»:

Ինչ վերաբերում է հարազատների պնդումներին, որ բախումները ոստիկաններն են հրահրել, Օսիպյանն ասաց. «Ես այլ բան չէի էլ սպասում: Միանշանակ այդպես պետք է պատասխանեն, բայց իրենք ստում են, ոստիկանության աշխատակիցները ընդամենը փորձում էին իրենց համոզել, որ օրենքի սահմաններում ազատեն երկար ժամանակ փակ պահած ճանապարհը»:

Դիտարկմանը, որ այդ միջադեպի ժամանակ լույսերն անջատվել են, Օսիպյանն ասաց. «Տեղյակ չեմ: Դա բա՞ն է, փոխում, հակառակը, որքան լուսավոր լինի, այնքան ոստիկանության գործողությունները թափանցիկ կլինեն եւ մեզ ավելի հեշտ կլինի գործողություն անել: Ինքներս մեզ չենք վնասի»:

Լրագրողները պնդմանը, որ գիշերով ոստիկանները մտել են բնակիչների տները եւ բռնություն գործադրելով բերման են ենթարկել, Օսիպյանն ասաց. «Եթե որեւէ մեկին ներկայացնում ենք օրինական պահանջ եւ նա հրաժարվում է ներկայանալ, անկանոն շարժումներ է անում, ոստիկանությունը ստիպված է լինելու բերման ենթարկել»:

Նա եւս մեկ անգամ պնդեց, որ որեւէ զիջում իրենց կողմից չի լինելու. «Ինչ զիջման մասին է խոսքը, ի՞նչ բանակցություններ: Որեւէ զիջում չի լինելու, մենք թույլ չենք տալու ապօրինություններ եւ խստագույնս պատժվելու է նա, ով կխախտի օրենքը: Այլ տարբերակ չկա»:

Տպել
Ամենաշատ