News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 17
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Իջեւանի բնակիչներից մեկը պնդում է՝ ոստիկաններն այսօր գիշերը եկել են իր տուն, որ ձերբակալեն, բայց քանի որ ինքը դիմադրել է, բռնի ուժ են կիրառել, ապա նրան բազմաթիվ վնասվածներով թողել ու հեռացել են։ Լրագրողների հետ զրույցում նա պատմեց.  «Եկել էին դուռը դմփացնում էին, բացեցի, ներխուժեցին, ասեցին՝ շորերդ հագի, գնում ենք, ասի՝ որտե՞ղ, էն մեկն ասեց՝ չի ուզում գա, բռնի ուժով, դիմադրեցի ախպեր, գցել են ստեղ, դրսից գցել են, դրանից հետո չգիտեմ, ջարդված–բան,  չգիտեմ արդեն ո՞ւր են գնացել, մերոնք ասում են՝ գնացել են ախպորս տարել են, ստեղից 1 կիլոմետր էն կողմ ա։ Դրանից հետո մերոնք եկել են, տարել են հիվանդանոց, նկարել են»։ 

Հարցին՝ ի՞նչ վնասվածներ է ստացել, նա նշեց. «Գլուխս ա, աչքս ա, թիակս, մեկ էլ ոտս ա»։

Բնակչի խոսքով՝ իր տուն ներխուժած ոստիկանները տեղի բաժնից չեն եղել, բացի մեկից. «Մի հատ տեղացի է եղել, մնացածին չեմ ճանաչել»։

Նրա խոսքով՝ եկել են իր հետեւից, քանի որ ինքը ցույցերին էր մասնակցում.  «Ոչ մարդ եմ ծեծել, ոչ բան, միանգամից եկած կարմիրբերետավորները ժողովրդի վրա են հարձակվել, կանանց արանքից հանել են ու վսյո։ Նստած էինք, որոշում էին, որ Երեւանից եկածները պիտի ժողովրդին վրա տան, լույսերն անջատվեց, անցավ ընդամենը կես ժամ, եկել կպել են ժողովրդին, սկսել են ժողովրդին ջարդել, ժողովուրդն էլ իրանց ա ջարդել, փախել են։ Վսյո»։

Իջեւանի բնակիչը հակադարձում է այն պնդումներին, թե բնակիչներն են հարձակվել ոստիկանների վրա. «Նկարում էլ կա, ժողովուրդը խոսալով գալիս ա, հո՞ ասելով չի, դե իրանք դզում են, դե կռվի կեսն էլ նկարած չի, խի՞ չեք նկարել, թե ոնց են եկել կպել թե՛ ստեղի բաժինը, թե՛ էնտեղի բաժինը։ Ժողովուրդը 4.5 կանգնած նորմալ ցույց են անում, վրա տվեցին, սկսեցին իրանց թակելը։ Եկել են, հարցեր են տվել, ժողովուրդը պատասխանել ա, ուզել են օրինական ճանապարհով վառելիք երեխեին պահելու համար, վատ բա՞ն են անում»։

Իջեւանի բնակչի խոսքով՝ մարզպետը խոստացել է 6000 դրամով անտառահատման թուղթ տրամադրել. «Մարզպետն ասել ա հրաժարական կտամ, եթե իմ խոսքը չլինի, առավոտը կգաք 6000 դրամով փաստաթուղթը կվերցնեք, կգնաք»։

Նա, սակայն, շեշտում է՝ ինքը փայտ չի վառում ձմռանը, պարզապես գնացել է ցույցին՝ ընկերների կողքին լինելու համար. «Ես ոչ փայտ եմ բերում, գազ եմ վառում, պրոստը տղերքն էնտեղ էին, զանգեցին, թե ինչի՞ չես գալիս, բարձրացա՝ դե մեր տղերքն են»։

Բնակիչը նաեւ խոստանում է՝ հարցն այսպես չի մնալու, դատական հայց է ներկայացնելու։

«Գնացեք ախպորս աղջիկ երեխուն նայեք, կանգնած տեղը լքլքում ա, որ գնացել տնից բռնել տարել են, խի՞ տենց մարդ են բռնում։ Հասկացանք օրենք ա, վրա են տալիս ժամը 5.30-6–ին երեխու դեմը կանդալում հորը, խի՞ տենց բան են անում, կողի են կանչում են, նորմալ ճանապարհով տանում են»,–նշեց նա։

Բնակչից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ոստիկանները բերման չենթարկեցին իրեն, նա պատասխանեց. «Բայց ո՞նց կարան բերման ենթարկեն, որ էդ վիճակի են հասցրել ինձ։ Ես արդեն օյաղի եմ եկել, տեսել մարդ չկա իմ մոտ»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ