News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում եւ, մասնավորապես, Իջեւանում սոցիալական խնդիր կա, եւ մի քանի հարյուր մարդ, եթե ոչ ավելի, փորձում են լուծել իրենց սոցիալական խնդիրները: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Իջեւանում իրավիճակը:

Նրա խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը, փաստացի,  իշխանության գտնվելու մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արել Իջեւանի եւ այլ շրջանների բնակիչներին աշխատանքով ապահովելու համար:

 «Իջեւանի բնակչների համար անտառների ապօրինի հատումը ապրուստի միջոց է: Այժմ Կառավարությունը որոշել է արգելել հետագա հատումը, սակայն փոխարենը այդ մարդկանց ոչինչ չեն զգուշացրել», -ասաց Բադալյանը՝ հավելելով, որ Հայաստանի շատ շրջաններում աշխատանք որպես այդպիսին չկա, իսկ Իջեւանում այն կար, թեեւ ոչ այդքան օրինական:

Քաղաքագետը նշեց, որ գործող իշխանությունների կողմից անցկացվող քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարող  նպաստել ներդրումների ներգրավմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Այսպիսով, ըստ Բադալյանի, նման բարդ իրավիճակում հայտնված քաղաքացիներին մնում է միայն լքել երկիրը ավելի լավ կյանք գտնելու որոնումներով:

 

 

 

Միեւնույն ժամանակ, նա համոզված է, որ առաջացած խնդիրը այնքան գլոբալ չէ Հայաստանի համար, որ նպաստի իշխանությունների եւ անվտանգության ուժերի վերահսկողությունից դուրս գալու հնարավորությանը: «Այն վերահսկողությունից դուրս չի գա: Չկա նման մեծ եւ լուրջ խնդիր, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Տարածաշրջանի սահմանափակ տարածքում  կոռումպացված բիզնես կա, որի մեջ ներգրավված են շատ մարդիկ», - շեշտեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել։ Ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել նրանց։

Իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ է։

Բախումների փաստով քրեական գործ է հարուցվել, 13 մարդ ձերբակալվել է:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ