News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 17
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Իջեւան է ժամանել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ «Հետո»,–ասաց նա լրագրողներին։

Նշենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Ցուցարարները պահանջել են հանել պահակակետերը, որպեսզի կարողանան փայտանյութ տեղափոխել:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Իջեւանում է նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են քաղաքում կենտրոնացած։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ