News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության եւ իրավապահ մարմինների նկատմամբ կիրառվում է ուժ եւ չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է եւ 2018 թվականի մայիսից հետո երեւի թե առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որ մի կողմից՝ պաշտպանվի մեր քաղաքացիների շահերը եւ մյուս կողմից՝ ապահովվի օրենքի անվերապահ կատարումը։ Իմ այցելության հիմնական նպատակը դա է»,–նշեց նա։

Վանեցյանի խոսքով՝ մարզպետարանում պատրաստվում են խորհրդակցություն անցկացնել. «Բոլորս գնալու ենք մարզպետարան, անցկացնելու ենք խորհրդակցություն մարզպետի եւ համայնքի ղեկավարների, ինչպես նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Որոշելու ենք մեր հետագա անելիքները, կարծում եմ, որ այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, եւ մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին, մենք ասելով՝ իջեւանցիները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իջեւան է ժամանել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ