News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեկնարկել են Մ2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն  իրականացնում  է «Վայքի ՃՇՇ» ՓԲ  ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի եւ ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթեւեկության համար երկկողմանի փակ է:

Մինչեւ աշխատանքների ավարտը՝ վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել  Հ-52 հանրապետական նշանակության ավտոճանապարհով՝ Մալիշկա գյուղի միջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ