News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 24-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել էր ընտրության մրցույթ` 28 տեղական խորհրդատուների համար: Ընտրված խորհրդատուները պետք է ընդգրկվեին «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» աշխատանքային խմբերում:

Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 27-ին հայտարարվել էր նաև ընտրության մրցույթ տեղական խորհրդատուի համար, որը պետք է ղեկավարեր «Օտար լեզուներ» աշխատանքային խումբը:

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթների գնահատման հանձնաժողովի  նիստ, որտեղ որոշվել է մրցույթների ժամկետները երկարաձգել` գործընթացին ավելի  մեծ թվով մասնագետների մասնակցություն ապահովելու ակնկալիքով:

Հայտերի ներկայացման ժամկետները երկարաձգվել են մինչև 2019 թ. հուլիսի 29-ը, ժամը 12:00-ն:

Ներկայացվող պահանջների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքից: https://bit.ly/2YeHQAE

Տպել
Ամենաշատ